«Ձորակ»-ում թեստավորված անձանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը լավ լուր է հայտնել։
««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում մեկուսացված և թեստավորված 20 քաղաքացիներից որևէ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել: Բոլոր թեստերի պատասխանները բացասական են եղել:
Հիշեցնեմ, որ օրերս կենտրոնի 23-ամյա խնամյալը վիրուսի հետ կապ չունեցող հիվանդության հետ կապված առողջության վատթարացման պատճառով տեղափոխվել էր բուժհաստատություն, որտեղ մեկ օր մնալուց հետո թեստավորվել էր. Նրա մոտ հաստատվել էր COVID-19:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաստատությունում միանգամից մեկուսացվել էին խնամյալի հետ անմիջական շփման մեջ գտնված անձինք՝ շուրջ 20 մարդ: Այսօր նրանց մոտ վարակի առկայությունը հերքվել է»,-գրել է նախարարն իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է
- Մարի Իզմիրլյանում կորոնավիորւս է հաստատվել 15 մարդու մոտ
- Նորքի տուն ինտերանտի տարեցներից մեկը կորոնավիրուսի հետևանքով մահացել է
- Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր