ԱՀԿ-ն հայտնել է, թե ինչից է կախված համաճարակի զարգացումը
Լավ եղանակային պայմաններում և սահմանափակումների վերացումից հետո COVID-19-ի համաճարակի հետագա զարգացումը կախված է մարդկանց պատասխանատու պահվածքից, անհրաժեշտ է սովորել ապրել վիրուսի գոյության և դրա դեմ պատվաստանյութի բացակայության ներկա իրականությունում:
Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն:
«Մեզ պետք է երկու բան` պատասխանատու կառավարում և պատասխանատու քաղաքացիներ: Սա նշանակում է, որ առաջնորդները պետք է շփվեն ժողովրդի հետ և հասկանան ժողովրդին, իսկ քաղաքացիներից մենք ակնկալում ենք, որ նրանք կլսեն պատասխանատու ղեկավարությանը: Սա նշանակում է, որ սահմանափակումների վերացումով քիչ բան կփոխվի: Վիրուսի դեմ առայժմ դեղամիջոցներ և պատվաստանյութեր չկան»,-հայտարարել է պաշտոնյան:
Ըստ Կլյուգեի, գլխավորը մնում է մարդկանց պատասխանատու պահվածքը:
«Լավ եղանակը որոշելու է համաճարակի ընթացքը: Ցանկացած վայրում, որտեղ մարդիկ շատ մոտ են միմյանց, որոնք ուտելիք և խմիչքներ են փախանակում, վիրուսի տարածման լավ հնարավորություն է ստեղծվում: Ուստի հարկավոր է շատ ուշադիր լսել ազգային իշխանությունների խորհուրդները և սովորել ապրել ներկա իրողություններով՝ վիրուսի առկայությամբ, ֆիզիկական հեռավորության պահպանմամբ, հազի կանխարգելմամբ, հիգիենային հետևելով և այլ բաներով»,- հավելել է Քլյուգեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները