Գամղրելիձե. Եթե Հայաստանն իրեն աջակցելու հարց բարձրացնի, համոզված եմ՝ Վրաստանը սիրով կընդունի այն
«Եթե Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը հարց բարձրացնի իրենց աջակցության համար, ապա մեր հիվանդությունների վերահսկման կենտրոնը ունեցած կոմպետենցիաների շրջանակներում պատրաստ է օգնել»,- 1tv.ge-ի հաղորդմամբ ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Նա նշել է, որ Վրաստանն ու Հայաստանը եղբայրական ժողովուրդներ են և միշտ աջակցում են միմյանց: Հարցին, թե արդյոք կքննարկվի վրացական ստացիոնար համակարգի կողմից որևէ օգնություն, և արդյո՞ք կարող ենք ընդունել պացիենտներ Հայաստանից, ինչպես դա արեց Գերմանիան, Ամիրան Գամղրելիձեն ասել է. «Մենք գիտենք, որ մեկ շաբաթ առաջ փոքր թյուրիմացություն է եղել, մենք եղբայրական ազգեր ենք, մենք միշտ սատարում ենք միմյանց և լավ հարաբերություններ ունենք Հայաստանում հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ: Մենք հաճախ փոխանակում ենք պատվաստանյութեր. եթե իրենք ունեն կարիք, օգնում ենք մենք, իսկ եթե մենք ենք ունեցել պատվաստանյութերի կարիք, իրենք են օգնել մեզ: Երկու-երեք տարի առաջ լուրջ օգնություն ցուցաբերվեց հեպատիտ C-ի դեղամիջոցների հարցում: Եթե Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը հարց բարձրացնի իրենց աջակցության համար, ապա մեր հիվանդությունների վերահսկման կենտրոնը ունեցած կոմպետենցիաների շրջանակներում լինի դա փորձանմուշներ, թե այլ հարցեր, պատրաստ է օգնել։ Ինչ վերաբերում է բժշկական գործընթացին, եթե այսօր այդ օգնության կարիքը լինի, վստահ եմ, որ Վրաստանի կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը չեն հրաժարվի դրանից, ընդհակառակը՝ կգործադրեն ամեն ջանք:
Նախ և առաջ, ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է բարձրացնի այդ հարցը և այդ ժամանակ ես համոզված եմ, որ Վրաստանը սիրով կընդունի այն: Ինչպես գիտենք, վրացիներն առաջինն էին, ովքեր Սպիտակի երկրաշարժի ժամանակ այցելեցին Սպիտակ: Մենք միշտ պատրաստ ենք», – ասել է Գամղրելիձեն:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի առողջապահության նախարար. Իմ հայ գործընկերոջ հայտարարությունն անհիմն է
- ՀՀ առողջապահության նախարարությունը նախարարի անունից հայտնել է՝ ցավում են միջադեպի համար
- Ցերցվաձե. Վրաստանն ակնկալում է, որ Արսեն Թորոսյանը ներողություն կխնդրի
- Թբիլիսիից Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել են ոչ դիվանագիտական ու զարմանալի
- Թորոսյան. Մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան Վրաստանինը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին