«Չար աչք հանող», մահացածների հետ «շփվող» իտալացի մոգից առգրավել են 3,6 միլիոն եվրոյի ունեցվածք
Իտալիայի Լոդի նահանգի ֆինանսական գվարդիան բացահայտել է խարդախների խումբ, որոնք ներգրավված են տարեցներին խաբելու մեջ:
«Ինքնահռչակ մոգը, օգտվելով տարեց մարդկանց խոցելիությունից, փողի դիմաց խոստացել է հեռացնել չար աչքը, շփվել մահացածների հետ և վարել էկզորցիզմի ծեսեր»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասված է իրավապահների հայտարարության մեջ:
Բացի մոգից, ձերբակալվել են նաև նրա ընտանիքի երկու անդամ: Նրանք մեղադրվում են խարդախության, փողերի լվացման և ապօրինի եկամուտների վերաներդրման մեջ: Գործողության արդյունքում, որին մասնակցել են Ֆինանսական գվարդիայի ավելի քան 50 աշխատակիցներ, խարդախից բռնագրավվել է 3,6 միլիոն եվրո արժողությամբ ունեցվածք:
Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ «մոգը» համբավ էր ձեռք բերել սոցիալական ցանցերի և հեռուստատեսությունում հայտնվելու շնորհիվ: Նա աստիճանաբար դարձել է հայտնի գործիչ Կաստելջերունդո քաղաքում՝ ակտիվ մասնակցություն ունենալով նրա կյանքում: Մոգը մի քանի ամիս առաջ նույնիսկ միկրոավտոբուս էր նվիրել քաղաքապետարանին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան