Արցախի ԱԱԾ-ն նոր տնօրեն ունի
Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանն ազատվել է զղաղեցրած պաշտոնից, նշանակվել ռազմահայրենասիրության, երիտասարադության, սպրոտի ու զբոսաշրջության հարցերի նախարար։ Շահրամանյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Իր նշանակումների ու որոշումների մասին օնլայն ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա մանրամասնեց, որ նախարարությունը նոր է, համոզված է, որ դա կարևոր, անհրաժեշտ որակական փոփոխություններից մեկն է լինելու երկրում բարոյահոգաբանական մթնոլորտի փոփոխության ու այլ առումներով։
«Ես մեծ հույսեր եմ կապում Սամվել Սերգեյի Շահրամանյանի հետ ու պատահական չէ, որ նրան է վստահվել այդ պաշտոնը»,-ասաց նախագահը։
Հաջորդ որոշմամաբ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրեն՝ ազատվելով ոստիկանապետի տեղակալի պաշտոնից։
«Կամո Աղաջանյանին ճանաչում եմ շատ վաղուց, լսել եմ նրա մասին պատերազմի տարիներին, երիտասարդ, լավագույն լեգենդար հրամնատարներից է, երեք մարտական խաչի ասպետ է»,-ներկայացրեց Հարությունյանը՝ նշելով, որ պետք է նոր որակ հաղորդել Հայաստանի հետ համագործակցությանը։
Արցախի նախագահի մեկ այլ որոշմամբ, Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Էրիկ Հարությունյանը, ով մեծամասնական կարգով ընտրված է եղել պատգամավոր։
«Նա մեծ հարգանք է վայելում Շուշիի բնակչության մոտ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին