Թուրքիայում արգելվելու է լողափերում ծխախոտ կամ նարգիլե օգտագործելը
Թուրքիայում հունիսի 1-ից կբացվեն զբոսայգիները, ռեստորանները, սրճարանները, լողափերն ու լողավազանները, բայց դրանք կսկսեն աշխատել նոր կանոնների համաձայն, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Այսպիսով, Անթալիայում գտնվող ամենամեծ լողափում սկսել են նախապատրաստությունները սեզոնի բացմանը։
Տաղավարները կտեղադրվեն իրարից ինը մետր հեռավորության վրա։ Յուրաքանչյուր զբոսաշրջիկից հետո դրանք ախտահանվելու են։ Ըստ աղբյուրի, զբոսաշրջիկների լքելուց հետո տաղավարները պետք է 20 րոպե ազատ մնան, ապա նոր այլ մարդկանց տրամադրվեն։ Արգելվելու է սրբիչներին պառկելն ու արևայրուք ընդունելը:
Բացի այդ, ծովափի տարածքում ծխել չի թույլատրվելու: Արգելքը պայմանավորված է նրանով, որ ծխախոտի մնացորդները վերցնելիս մաքրողները կարող են հայտնվել կորոնավիրուսով վարակվելու ռիսկի տակ։ Նշվում է, որ ծխախոտից բացի, արգելվելու է նաև նարգիլե օգտագործելը:
Թե որ ջրային մարզաձևերը կվերսկսվեն, դեռ հայտնի չէ: Այս պահին հստակ է, որ նավով ուղևորությունները վերսկսվելու են:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ամռան մեկնարկին կբացվեն միայն այն հյուրանոցները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի համար համապատասխան միջոցառումները ձեռնարկել են և ստացել են վկայագրեր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում