Արամ Վարդևանյան. ՄԻԵԴ փաստաթղթում մենք տեսնում ենք 300.1 հոդվածի անհստակություն
ՄԻԵԴ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքի հրապարակումից հետո ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը որոշակի գործողություններ կձեռնարկի։
«Կարող եք ակնկալել որոշակի գորոծղություններ, բայց առնվազն այս փուլում դրանք չենք բացահայտի»,- երևանյան այգիներից մեկում տեղի ունեցած ճեպազրույցում ի պատասխան լրագրողների հարցերի՝ հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա հիշեցրեց, որ 2019 թվականի հուլիսի 18-ին ՍԴ որոշումը՝ գործը կասեցնելու մասին, վերաբերում էր ՄԻԵԴ-ից ու Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալուն։
«Հետևաբար գործընթացը դեռ ընթացքի մեջ է։ Բայց ՄԻԵԴ այս որոշումը առավել քան հստակ ուրվագծեց այն պնդումները, որոնք անում էինք, թե հետադարձության, թե որոշակիության ակնհայտ բացակայության մասով՝ կապված 300.1 հոդվածի հետ»,- ասաց փաստաբանը։
Նա ընդգծեց, եթե 300.1 հոդվածը լիներ հստակ, ապա Եվրոպական դատարանի հրապարակած փաստաթղթում գրված կլիներ՝ «300.1-ը հստակ է», մինչդեռ այնտեղ տեսնում են այդ հոդվածի անհստակության բանաձևը։
Հարակից հրապարակումներ`
- Սարգիս Գրիգորյան. ՄԻԵԴ-ը տվել է նպատակներն ու սահմանները, որոնցով պետք է առաջնորդվի ՍԴ-ն
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում
- Արամ Վարդևանյան. Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով
- ՄԻԵԴ-ը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը
- ՄԻԵԴ-ը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան