95%-ով զբաղված են վերակենդանացման բաժանմունքի մահճակալները. Արման Հովակիմյան
Ապրիլի 2-ից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է՝ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու համար: Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը, միաժամանակ ներկայացնելով վիճակագրական տվյալներ:
«Ունենք մոտ 500 մահճակալ, որոնցից 80-ը ՝վերակենդանացման բաժանմունքում է, 420-ը՝ ընդհանուր բաժանմունքում: Այսօր 95 տոկոսով զբաղված են վերակենդանացման բաժանմունքի և 85 տոկոսով ընդհանուր բաժանմունքի մահճակալները»,- ասաց Հովակիմյանը:
Նրա փոխանցմամբ՝ հիվանդանոցը ցայսօր ընդունել է նոր կորոնավիրուսով վարակված 1470 հիվանդ, որոնցից 450 եղել են ծանր և ծայրահեղ ծանր:
«Պետք է նշեմ, որ ծանր պացիենտները կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքի ծառայությունների, որն այսօր ամենասուղն է: Վերջին օրերին ավելացել են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը: Ուզում եմ հորդորել մեր համաքաղաքացիներին, հետևել պարետատան կանոններին, որպեսզի առաջնագծում ծառայող մեր բժշկները կարողանան օգնություն ցույց տալ բոլոր հիվանդներին»,- հավելեց բժշկական կենտրոնի տնօրենը:
Հարակից հրապարակումներ`
- Եղել է դեպք, երբ հոգեհանգստի մասնակցելով մի ամբողջ գյուղ վարակվել է կորոնավիրուսով. Վանյան
- Մենք 1 մլն բնակչության հաշվով արդեն անցել ենք Իրանից և Ֆրանսիայից. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան