Գերմանիայում COVID-19-ի 741 նոր դեպք է հաստատվել
Անցած 24 ժամի ընթացքում Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 741 նոր դեպք է հաստատվել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ռոբերտ Կոհի ինստիտուտի տվյալներին։
Նշվում է, որ Գերմանիայում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը հասել է 180, 458-ի:
Համաճարակի սկզբից ի վեր հիվանդության հետևանքով մահացել է 8450 մարդ, որից 39-ը նախորդ օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ հիվանդությունը հաղթահարել է 164 հազար քաղաքացի։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին