10.000 թեստ Պաշտպանության Նախարարությանը Թովմասյան Հիմնադրամից առաջիկա զորակոչի համար
Մայիսի 2-ին «Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամը մեկնարկեց «Միասին Մենք Կարող ենք» միջազգային աննախադեպ բարեգործական մարաթոն:
Մասնակցություն ունեցան ավելի քան 110 հայ և աշխարհահռչակ հայտնի աստղեր ավելի քան 22 քաղաքներից: Մարաթոնը սկիզբ դրվեց 10 ժամ տևողությամբ համերգով (Բաժանորդագրվի՛ր և դիտի՛ր - Youtube) մայիսի 2-ին, շարունակվեց երկրորդ համերգային ծրագրով մայիսի 17-ին:
Հիմնադրամից հայտնում են, որ համերգի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում և Արցախում #Covid19 -ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:
Այս պահին հավաքագրված գումարը գերազանցում է 109 մլն դրամը:
Գումարների հավաքագրման ողջ ընթացքը հասանելի է առցանց և վերահսկվում է հատուկ ստեղծված անկախ հասարակական խորհրդի կողմից:
«Թովմասյան» Հիմնադրամն առանձնահատուկ կարևորում է մեր զինվորների առողջությունը, քանի որ մեր երկրի անվտանգությունն ապահովողը հենց նրանք են:
Զերծ պահելու բանակը համաճարակից առաջիկա զորակոչի ընթացքում՝ գումարի մի մասը՝ ավելի քան 28 մլն դրամը կուղղվի ՊՆ նախարարությանը մոտալուտ զորակոչին մասսայական հետազոտություններ անցկացնելու նպատակով:
Անկախ հասարակական խորհրդի նիստի արդյունքում որոշվել է, որ ձեռք կբերվի 99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր:
Նախաձեռնության շրջանակում ընթանում է բարեգործական աճուրդ և ֆլեշմոբ:
Բոլոր մանրամասները հղումով՝ www.tovmasyanfoundation.com։
Հարակից հրապարակումներ`
- «Բարեգործական հեծանվավազք Հայաստանի առաջատար մարզիկներ մասնակցությամբ»
- Մեր նպատակն է օգնել մեր ազգին՝ ցույց տալով մեր միասնությունը, համախմբվածությունը․ Արտակ Թովմասյան
- Արտակ Թովմասյան․ «Միասին Մենք Կարող ենք» համերգի ընթացքում բարերարներից ստացած միջոցների մասին տվյալները հրապարակվելու են
- Երգել՝ հանուն կյանքեր փրկելու. «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամի» աննախադեպ նախագիծը
- Երևանում մեկնարկեց միջազգային ֆոտոֆեստիվալը՝ «Թովմասյան բարեգործական հիմնադրամի» աջակցությամբ