Լատվիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի երեք դեպք
Անցած օրվա ընթացքում Լատվիայում կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք է հայտնաբերվել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը 1064 է։ Ըստ աղբյուրի, անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի 1427 թեստ է անցկացվել, արդյունքում երեք հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Համավարակի սկզբից մինչ օրս երկրում անցկացվել է 106, 931 կորոնավիրուսային թեստ։
Ներկա պահին կորոնավիրուսով վարակված 22 քաղաքացի հիվանդանոցային բուժում է ստանում, 19 հոգու վիճակը միջին ծանրության է, երեք մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց COVID-19-ի համաճարակի բռնկման մասին։ Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է հիվանդության գրեթե 5,6 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 350 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Լատվիայում COVID-19-ի 1030 դեպք է գրանցվել
- Լատվիայում 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկ դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան