ՄՕԿ-ը պատրաստ է 150 մլն դոլար հատկացնել ազգային օլիմպիական կոմիտեներին
Համաճարակի և կարանտինի հետ կապված ֆինանսական դժվարություններ կան բազմաթիվ ոլորտներում, ինչն անդրադարձել է նաև միջազգային մարզական կազմակերպությունների վրա։ «Տոկիո- 2020»-ի հետաձգման պատճառով մարզաձևերի ֆեդերացիաները ստիպված են վերանայել իրենց ֆինանսական հաշվարկները։
ՀԱՕԿ-ը գրում է, որ միջազգային օլիմպիական կոմիտեն հաշվի առնելով այդ հանգամանքը պատրաստակամություն է հայտնել օժանդակել օլիմպիական մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին: Կան նաև կազմակերպություններ, որոնք հրաժարվում են այդ օգնությունից:
Հրաձգության միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ ՄՕԿ-ի կողմից ֆինանսական աջակցության կարիք չունի: Ֆեդերացիայի ղեկավար, ռուս մագնատ Վլադիմիր Լիսինը հայտարարել է, որ պատրաստ է ամբողջությամբ ֆինանսավորել կազմակերպությանը: Նա 2018-ից է ստանձնել ֆեդերացիայի նախագահի ղեկը և մինչ այժմ մարզաձևը զարգացնելու համար իր միջոցներից արդեն ծախսել է մոտ 10 միլիոն դոլար:
Ծանրամարտի և հանդբոլի ֆեդերացիաները նույնպես հայտնել են, որ ֆինանսական աջակցության կարիք չունեն։
Ամեն բանից անկախ, ՄՕԿ-ը պատրաստակամություն է հայտնել 150 միլիոն դոլար հատկացնել ազգային օլիմպիական կոմիտեներին և միջազգային ֆեդերացիաներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները