Հասարակություն 16:22 29/05/2020 Հայաստան

Նունե Ներսիսյան. Մեր վարչապետն այսօր միանձնյա մեր երկրի գլխավոր համաճարակաբանն է

«Դիմակները խնդիր են առաջացնում նույնիսկ առողջ մարդու մոտ՝ առաջացնելով թթվածնային քաղց, ինչը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել։ Մարդկանց մոտ ալերգիկ ֆոնն է բարձրացնում, սրտանոթային համակարգի խնդիրներն ավելի են լրջանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար, բժիշկ Նունե Ներսիսյանը։

Նա չի կարծում, որ վարչապետը լուրջ հայտարարություններ է անում, որովհետև արդեն 2 տարի, նրա խոսքով, ոչ մի լուրջ հայտարարություն վարչապետից չեն լսել։

«Թող մեր պետական այրերը ինձ մեղադրեն, բայց ես որպես բժիշկ, մտածելով մարդկանց առողջության մասին, կոչ եմ անում դիմակ չկրել, եթե վարակակիր չեք»,- նշեց Ն. Ներսիսյանը։

Նա տեղեկացրեց, որ համացանցում արդեն 3 օր է ստորագրահավաք է պտտվում, Արսեն Թորոսյանի վերաբերյալ դատախազություն դիմում է ներկայացնելու Քրեական օրենսգրքի 308 և 309 հոդվածներով՝ հանցավոր անգործություն, պաշտոնական դիրքի չարաշահում։

«Ինչ որ «Բերմունդյան եռանկյունի» է դարձել՝ վարչապետ-պարետ-առողջապահության նախարար, ամեն մեկն ինչ-որ բան ասում են ու ժողովրդին շատ վատ իրավիճակի մեջ են դնում։ Մի ժամանակ հենց առողջապահության նախարարը հայտարարում էր, որ դիմակներ կրելը պարտադիր չէ, որ վիրուսը շատ փոքր է և այդ անցքերով կարող է ներթափանցել, այսօր, չգիտեմ ինչ պատճառներով, նաև եթե հավատանք լուրերին՝ դիմակների բիզնես և այլն, կարող ենք հասկանալ, որ այս ամենը զուտ բիզնեսի շահարկումներով է կատարվում։ Պարտադրել մարդկանց դիմակ դնել, հիմա էլ ինչ-որ խոսքեր կան, որ դիմակը պետք է տանը դնել, ծիծաղելի է»,- ասաց նա։

Ն. Ներսիսյանը նշեց, որ վերջերս առողջապահության նախարարը ֆեյսբուքում դիմակով լուսանկարն էր տեղադրել ու գրել՝ «new normal». «Դա գլոբալիստների ծրագրի մի թեզ է, որը շրջանառվում է և, կարծում եմ, սրանով իսկ ուզում են մարդկանց ավելի շատ զոմբիացնել, բթացնել»։

Ասուլիսին ներկա «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով, կորոնավիրուսի հետ կապված բոլոր խնդիրներն ի ցույց են դնում կառավարության քայերի սնանկությունը, անընդմեջ իրար հակասելու խնդիրը։

«Չեմ հասկանում՝ ինչու համար է ստեղծվել պարետատունը, երբ որ պարետը, վարչապետը, առողջապահության նախարարը պետք է իրար հակասեն իրենց հայտարարություններով։
Վարչապետը ստեղծել է  պարետատուն, բայց, կարծես թե  պարետը հենց ինքն է։ Կասկած չունեմ՝ վերջում միգուցե պետք լինի մեկին պատժել և այդ պատժվողը լինի հենց պարետը»,- ասաց Ա. Վարդանյանը։

Նրա խոսքով, բարդ ժամանակ է, երբ ունես բժիշկների մի խումբ, բոլորը տարբեր առաջարկներ են տալիս։

Ա. Վարդանյանի կարծիքով, ժամանակն է ստեղծել բժշկական հանձնախումբ գուցե պարետի ենթակայության տակ, որտեղ կներգրավեն Հայաստանի ամենանշանակալի բժիշկները, որոնք կկարողանան ամենօրյա ֆորմատով քննարկել իրավիճակն ու տալ իրավիճակային լուծումներ ու հասարակությանը դիմեն ամեն օր մեկ միասնական ուղերձով։ 

«Տպավորությունն այն է, որ Արսեն Թորոսյանն է բոլոր որոշումները միայնակ կայացնում։ Կարծում եմ՝ սխալ է»,- նշեց նա։

Նունե Ներսիսյանն ասաց, որ բժիշկները խումբը ստեղծված է եղել, ինքը, նաև ՁԻԱՀ կենտրոնի համաճարակաբաններն այդ խմբում են եղել, դիմել են առողջապահության նախարարություն, մերժում են ստացել։

«Այստեղ միանձնյա որոշում է։ Խնդիրն այն է, որ վարչապետը չլինելով բժիշկ կամ պարետը կամ Արսեն Թորոսյանը ապակողմնորոշում են և մեր  նման  մարդկանց  չեն ուզում լսել, ինչի մասին բազմաթիվ անգամ ասել ենք, փորձել ենք ինքներս տարբեր կլինիկաներ այցելել, փորձել ենք որևէ հարցով  օգտակար լինել, բայց մարդիկ չեն  ընդունում։ Երևի իրենց ճիշտը պետք չէ։

Ճիշտ եք ասում, երևի վարչապետն է պարետը։ Որպես բժիշկ կարող եմ հայտարարել, որ մեր վարչապետն այսօր միանձնյա մեր երկրի գլխավոր համաճարակաբանն է»,- նշեց նա։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}