Ռուբեն Հայրապետյանի փաստաբան. Դատարանի որոշումը հերթական գործի հիմնովին ջախջախումն է
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացրել է, որ դատարանը չի հաստատել իր պաշտպանյալին մեղսագրված արարքներից երկուսի հիմնավոր կասկածը։
«Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից
1. ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառպանք պատճառելու և
2. նրա կողմից որևէ անձի ապօրինի ազատությունից զրկելու
վերաբերյալ հիմնավոր կասկածը:
Ավելի պարզ՝ երկու ամիս քրտնաջան աշխատանքի արդյունքում դատարան ներկայացված 500 թերթից ավել նյութերում այդպիսի տվյալներ դատարանը չի արձանագրել, որը ոչ այլ ինչ է, քան նաև այս հերթական գործի հիմնովին ջախջախում:
Առայժմ առաջարկում եմ իրենց բուն գործը թողած ապատեղեկատվություն տարածողներին, տասը չափել, մեկ գրել, հակառակ դեպքում կրկին փաստաբանի կարիք կունենան»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ միջնորդությունը բավարարվել է, իսկ որդու վերաբերյալ՝ մերժվել
- Փաստաբան. Ստիպված եմ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին
- Փաստաբան. Փորձ է արվում պատրանք ստեղծել, որ Ռուբեն Հայրապետյանը թաքնվում է քննությունից
- Ռուբեն Հայրապետյանի ելքը երկրից թույլատրել են
- Փաստաբան. Ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից
- Դատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի պաշտպանի բողոքը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան