ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է հանրային սննդի մի շարք կազմակերպությունների գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետի մայիսի 27-ին կայացրած N95 որոշման համաձայն՝ այսօր՝ 29.05.2020թ, 24 ժամով կասեցվել են հանրապետության մարզերում գործող հանրային սննդի հետևյալ օբյեկտների գործունեությունը՝
Ա/Ձ «Ռոզա Մկրտչյանը», Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 3/1
Ա/Ձ «Մարիամ Մուրադովա», Արմավիրի մարզ, գ. Սարդարապատ
Ա/Ձ «Առնակ Պետրոսյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 37
Ա/Ձ «ԵլենաՍարգսյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մաշտոցի 6ա
«ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ, Արագածոտն իմարզ, ք. Ապարան, Բաղրամյան 39
Ա/Ձ «Համլետ Աբրահամյան», Վայոց ձորի մարզ, գ. Գետափ, Երևանյանխճ. 7)
Ա/Ձ«Հերմինե Միկիչյան», Տավուշի մարզ, գ. Արչիս
«Կնյազ փարոս» Ա/Կ, Շիրակի մարզգ. Ախուրյանի Գյումրու խճղ. 11։
Տեսչական մարմնից հայտնում են, որ այս տնտեսվարողները խախտել են պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ չի պահպանվել սեղանների ու անձանց սոցիալական հեռավորություն, չեն պահվել հաճախորդներին ջերմաչափելու և ջերմաչափման տվյալների, ինչպես նաև տարածքի ախտահանության վերաբերյալ գրառումներ կատարելու գրանցամատյաններ, ընդհանուր մուտքի, զուգարանի և խոհանոցի մուտքերի մոտ չեն դրվել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված աղբամաններ:
Կարգազանց տնտեսավարողների մոտ խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի:
Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում։
Հարակից հրապարակումներ`
- Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 12 տնտեսվարողի գործունեությունը
- 24 ժամով արգելվել է երկու տնտեսվարողների գործունեությունը.պարետ
- Վեց ժամով արգելվել է մի շարք սուպերմարկետների գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան