Վարակի նոր դեպքերի պատճառով Հարավային Կորեայում վերադարձել են սահմանափակումներին
Հարավային Կորեայի մայրաքաղաքի շրջանում փակվել են պետական թանգարանները, պատկերասրահները և թատրոնները, որոնք նախկինում բացվել էին կորոնավիրուսի պատճառով ներդրված սահմանափակումների մեղմման շրջանակներում: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այդ լուրը հայտնել է «Ռենհապ» լրատվական գործակալությունը:
Սեուլը նման քայլի է գնացել COVID-19-ով վարակի դեպքերի աճի պատճառով:
Հարավային Կորեայի կառավարությունը սահմանափակման միջոցառումները խստացրել է նաև կրթական հաստատություններում: Սեուլի և նրա արվարձանների նախակրթարաններում և միջնակարգ դպրոցներում պարտավոր են սահմանափակել ուսանողների թիվը, որը չպետք է գերազանցի ուսանողների ընդհանուր թվի մեկ երրորդը: Երկրի կրթության նախարարությունը հիշեցրել է նաև հաստատություններում սոցիալական հեռավորության պարտադիր պահպանման մասին:
Հարավային Կորեայում երկրորդ օրն անընդմեջ գրանցվում է հիվանդության ավելի քան 50 նոր դեպք, որոնց մեծ մասը մայրաքաղաքի շրջանում է:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում կորոնավիրուսի վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել
- Հյուսիսային Կորեան խուսափել է կորոնավիրուսային համաճարակից
- Հարավային Կորեայում կորոնավիրուսային հիվանդության նոր ալիք է բարձրանում