
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծած հատուկ կայքում՝ stopcov.ge:
Ըստ կայքի, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 746 դեպք:
Ապաքինված հիվանդների քանակը հասել է 576-ի:
Միևնույն ժամանակ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Նոր կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 12 մարդ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 2966 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում դիտարկման տակ` 250 մարդ: