Վրաստանում սկսում է գործել հասարակական տրանսպորտը
Վրաստանում այսօր սկսում է գործել հասարակական տրանսպորտը, որը կորոնավիրուսային վարակի պատճառով մարտի 31-ից դադարել էր աշխատել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Թբիլիսիում և հանրապետության այլ քաղաքներում քաղաքացիների համար բաց կլինեն ինչպես մետրոն, այնպես էլ ավտոբուսներն ու միկրոավտոբուսները:
Չի թույլատրվում տրանսպորտ մտնել առանց դիմակների: Այն մետրոյում վերահսկելու են ոստիկանության աշխատակիցները և վագոնավարները, ինչպես նաև ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդները:
Բացի այդ, կառավարության և համաճարակաբանների որոշմամբ արգելվում է միկրոավտոբուսներում օդորակիչներ միացնել: Պարտադիր է բաց պատուհաններով երթևեկելը: Միկրոավտոբուսի վարորդներին նաև արգելվում է կանգնած ուղևորներ տեղափոխել: Օդորակիչները կարգելվեն նաև ավտոբուսներում:
Վրաստանում արտակարգ դրություն էր մտցվել մարտի 21-ից մայիսի 22-ը: Իրավիճակի բարելավմանը զուգահեռ ապրիլի 27-ից իշխանությունները սկսեցին մեղմել նախկինում կիրառած սահմանափակումները: Հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 738 դեպք: Ախտորոշված ևս երեք քաղաքացու երկիր են բերել արտասահմանից, ապաքինվել է 573 մարդ: Ավելի քան 3 հազար մարդ գտնվում է կարանտինում, հիվանդանոցներում` 250, 12 հիվանդ մահացել է:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք
- Գամղրելիձե. Եթե Հայաստանն իրեն աջակցելու հարց բարձրացնի, համոզված եմ՝ Վրաստանը սիրով կընդունի այն
- Վրաստան մեկնելու համար զբոսաշրջիկները ստիպված կլինեն անցնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան