Ֆրանսիան հունիսի 2-ից բացում է ռեստորաններն ու բարերը
Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ երկիրը հունիսի 2-ից թեթևացնում է արգելափակման միջոցառումները, քանի որ երկրի մեծ մասը մտնում է «կանաչ գոտի»։ Այս մասին գրում է Euronews-ը։
«Վիրուսի տարածման արագությունն այս փուլում վերահսկողության տակ է»,- ասել է Ֆիլիպը, հավելելով, որ մարդիկ պետք է զգոն լինեն, քանի որ կորոնավիրուսը «դեռ ներկա է»:
Ֆրանսիայում մարդիկ հունիսի 2-ից կարող են այցելել սրճարան, բար կամ ռեստորան, չնայած նրանք այժմ ստիպված կլինեն մեկ մետր հեռավորություն պահել մյուս սեղաններից։
Մարդիկ հնարավորություն ունեն ճանապարհորդել իրենց բնակավայրերից ոչ ավելի, քան 100 կմ հեռավորության վրա։ Թույլատրվում է թատրոնների աշխատանքը՝ սոցիալական հեռավորության անհրաժեշտ միջոցների պայմաններում։
Բացվում են լողավազանները, մարզասրահները, լողափերը։ Միջնակարգ, ավագ դպրոցներից շատերը կբացվեն հաջորդ շաբաթ։
Կինոթատրոնները փակ կլինեն երկրորդ փուլի ընթացքում, բայց կարող են բացվել հունիսի 22-ից: Կոնտակտային սպորտը, գիշերային ակումբները և մեծ փակ հավաքները կմնան արգելված` մարդկանց ավելի մեծ խմբի հետ շփման ռիսկի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները