Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձավճարները 2-3 անգամ բարձրացվել են.վարչապետ
Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ բժիշկների սղությանն ու կորոնավիրուսի դեմ պայքարող մասնագետների վարձավճարներին:
Վարչապետի փոխանցմամբ, Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված հենց վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձավճարները 2-3 անգամ բարձրացել են՝ ավելացումները ձևավորվել են պարգևատրումների ֆոնդի հաշվին: Պարգևավճարներ են ստացել նաև շտապ օգնության աշխատակիցները:
Ինչ վերաբերում է մասնագետների պակասին, վարչապետը հայտնեց, որ ներկա պահին համակարգը կարիք ունի անասթեզիոլոգ- ռեանիմատոլոգների: Մնացած մասով աշխատանքներ է տարել նախարարությունը՝ ներգրավելով մեծ թվով կամավորների, բուժաշխատողների և կլինիկական օրդինատորների:
ՀՀ Առողջապահության նախարարությունը և Կառավարությունը միջոցներ են ձեռնարկում հանրապետությունում, մասնավորապես՝ վերակենդանացման բաժանմունքներում, բժշկական կարողություններն ավելացնելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է հարցին, թե որքան պետք է վատթարանա իրավիճակը, որպեսզի վերադառնանք խիստ կարանտինային ռեժիմին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Դա կախված է բոլորից: Հույս ունեմ, որ հանրային վարքագծի մեջ տեղի կունենան այնպիսի փոփոխություններ, որ մենք ստիպված չենք լինի վերադառնալ խիստ կարանտինային վիճակի: Եթե ՀՀ քաղաքացիները պահպանեն կանոները, ապա արագ կունենանք նոր դեպքերի անկում: Մենք գնում ենք այս ճանապարհով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան