Թատերահանդիսային կազմակերպությունները մեկ տարում ցուցադրել են 3 252 ներկայացում
2019 թվականին ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվառման դաշտում ընդգրկված թատերահանդիսային 26 կազմակերպություններից ներկայացումներ կազմակերպել են 23-ը, 3-ը գործունեություն չի ծավալել և չի ունեցել ֆինանսական մուտքեր և ծախսեր: 26 թատերահանդիսային կազմակերպություններից 16-ը դրամատիկական են, 3-ը` երաժշտական, 5-ը` տիկնիկային, մնացած 2-ը` Պատանի հանդիսատեսի թատրոնն է և կրկեսը։ Տվյալները վերցված է Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական էջից։
Թատերահանդիսային կազմակերպությունների կողմից 2019թ. ցուցադրվել է 3 252 ներկայացում, որոնց 34.9%-ը` տիկնիկային, 14.8%-ը` երաժշտական ժանրի:
2019թ. թատրոններ հաճախումների քանակը կազմել է 565.5 հազար, նրանց 22.2%-ը
հաճախել է երաժշտական, 20.9%-ը` տիկնիկային թատրոն:
Թատերական ներկայացումներից ստացված հասույթը կազմել է 714.5 մլն. դրամ, որի 0.09%-ը ստացվել է գյուղական բնակավայրերում կազմակերպված ներկայացումներից, 31.8%-ը` երաժշտական, 15.4%-ը` տիկնիկային ներկայացումներից: Միջին հաշվով մեկ ներկայացման մուտքի վճարումներից հասույթը կազմել է 219.7 հազ. դրամ, ընդ որում, գյուղական բնակավայրերում այդ ցուցանիշը կազմել է 11.2 հազ. դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա