«Հրապարակ». Արցախում նոր ընդդիմություն է ձևավորվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախում նոր իշխանության ձևավորմանը զուգահեռ, նոր ընդդիմություն է ձևավորվում, որի առաջնորդն այս պահին Արթուր Օսիպյանն է, ով հայտնի դարձավ Ստեփանակերտում բողոքի ակցիաներ, ավտոերթեր կազմակերպելով։
Ժամանակին խոսվում էր, որ Սամվել Բաբայանի «խոխան ա», հիմա, երբ Բաբայանը մաս է կազմում իշխանությանը, նրա համախոհներն իրենց «քցված» են համարում, ավելին՝ Օսիպյանը շատ վատ է արտահայտվում Բաբայանի հասցեին, և դա ընկել է վերջինիս ականջը։
Նա փոխանցել է․ «Ասեք՝ ականջներդ կկտրեմ»։ Ընդդիմադիր տրամադրություններ ունեն նաև Մասիս Մայիլյանի նախկին թիմակիցները, որոնք նույնպես միացել են Օսիպյանին։ Չի բացառվում, որ Հայկ Խանումյանն էլ միանա նրանց»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան