Պիկասոյի նկարի վրայի փոսը գնահատվել է 20 միլիոն դոլար
Steadfast ապահովագրական ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով T.F. Nugent շինարարարական ընկերությունից մոտ 20 միլիոն դոլար, որի աշխատակիցն անզգուշորեն վնասել է հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Նավաստի» ինքնանկարը:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսին։ Այդ ժամանակ T.F. Nugent ընկերության աշխատակիցը, որը ներկելիս է եղել Christie’s պատկերասրահի պատերը, պատահաբար ներկարարարական գլանալը գցել է և վնասել կտավը՝ 11 սանտիմետր տրամագծով փոս առաջացնելով։ Դրանից հետո կոլեկցիոներ Սթիվ Ուիննը հանել է վաճառքից կտավը, որը մինչ այդ գնահատավել էր ամենաքիչը 70 միլիոն դոլար։
Christie’s-ը վերականգնման համար 487 հազար դոլար է վճարել։ Միևնույն ժամանակ նկարը, որը տարբեր փորձագետների գնահատմամբ կարժենար 100 միլիոն դոլար, գինը կորցրել է 20 տոկոսով։
Այս տվյալների հիման վրա Christie’s-ը պայմանավորվել է կոլեկցիոների հետ նրան վճարել 18,74 միլիոն դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա