Սեուլում կարանտինից հետո բացված թանգարանները կրկին փակվում են
Սեուլում կարանտինից հետո վերջերս բացված թանգարաններն ու պատկերասրահները կրկին փակվում են կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքի պատճառով։ Այս մասին գրում է artguide.com կայքը։
Հարավային Կորեան սկսել էր թուլացնել սահմանափակումները մայիսի 6-ից, բայց մայիսի 28-ին արձանագրվել է ապրիլի 5-ից հետո վարակման ամենաշատ դեպքերը։
Առողջապահության նախարարը զգուշացրել է, որ եթե նոր բռնկումը չվերահսկվի, ապա անհրաժեշտ կլինի կատարել լրացուցիչ քայլեր. «Եթե չհաջողվի, մենք ստիպված կլինենք վերադառնալ սոցիալական հեռավարությունը պահելուն»։
Ներկայումս երկրում կարանտինային բոլոր միջոցառումները մինչև հունիսի 14-ն են։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում