
Վրաստանում կորոնավիրուսի վարակի 11 նոր դեպք է հաստատվել
Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի ևս 11 դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Ըստ կայքի Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 757 դեպք, ապաքինվել՝ 600-ը: Նոր ապաքինվածները թիվը 24 է:
Միևնույն ժամանակ Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է արտասահման :
Կորոնավարակով պայմանավորված մահացության թիվը 12 է : Կարանտինային ռեժում 2966 քաղաքացի է գտնվում, ստացիոնար վերահսկողության տակ 250-ը: