Տարանտինոն հայտնել է, թե որն է տասնամյակի լավագույն ֆիլմը
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն տասնամյակի լավագույն ֆիլմ է համարել Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» կինոժապավենը: Նրա խոսքերը փոխանցել է ֆրանսիական Premiere ամսագիրը:
«Նա թիվ մեկն է, քանի որ այն լավագույնն է, ահա և վերջ: Նա մրցակից պարզապես չունի»,- ըստ «Լենտա ռու»-ի, այդ ձևով է ռեժիսորը բացատրել իր ընտրությունը:
Ջեսի Էյզենբերգի, Էնդրյու Գարֆիլդի և Ջասթին Թիմբերլեյքի գլխավոր դերակատարմամբ «Սոցիալական ցանց» ֆիլմը պատմում է Մարկ Ցուկերբերգի կողմից Facebook սոցիալական ցանցի ստեղծման պատմությունը:
Ժապավենի սցենարը գրել է Աարոն Սորկինը՝ 2009 թվականի լույս տեսած Բեն Մեզրիչի «Ակամա Միլիարդատերերը. Ինչպես է ստեղծվել Ֆեյսբուքը․ պատմություն սեքսի, փողի, հանճարի ու դավաճանության մասին» գրքի հիման վրա: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերին:
2019-ի դեկտեմբերին Տարանտինոն տարվա լավագույն ֆիլմ էր անվանել «Իռլանդացին», «Թակարդ» և «Բժիշկ քունը» ժապավենները: