Խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցների բացակայությանը
Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանման դիտարկումն անակնկալ ստուգայցերի միջոցով լայնորեն շարունակվում է։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն այսօր դիտարկում են անցկացրել մայրաքաղաքի միանգամից մի շարք վարչական շրջաններում՝ Կենտրոն, Էրեբունի եւ Նորք Մարաշ։ Այս մասին հայտնում են կառավարությունից։
ՀՀ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ իրականացված այցերի ընթացքում ԱԱՏՄ ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խախտումներ, որոնք վերջին օրերին հաճախակի են գրանցվում այլ տնտեսվարողների մոտ ևս։ Անվտանգության նորմերի պահպանման դիտարկումը զուգակցվել է նաև խորհրդատվությամբ․ տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները որոշ դեպքերում պատրաստակամություն են հայտնել անմիջապես շտկել իրենց աշխատանքում առկա թերությունները։
Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։ Առկա խախտումներիհիմքով կազմված արձանագրությունն ուղարկվել է պարետին։
Նշվում է, որ ԱԱՏՄ լայնածավալ մշտադիտարկումն ընթանում է ողջ հանրապետությամբ՝ տեսչական մարմնիտարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից։ Դրան զուգահեռ՝ գործունեության 24-ժամյա կասեցումներ են իրականացվում այն տնտեսվարողների հանդեպ, որոնց մոտ դիտարկումներն արձանագրել են խախտումներ։