Ախալքալաքի բերդը հաջորդ տարի կսկսեն վերականգնել
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ախալքալաքի ХI դարի բերդի վերականգնումը, որը նախատեսվում էր 2020 թվականին, հետաձգվել է ևս մեկ տարով: Այս մասին գրում է Jnews-ը։
2020 թվականի հունվարին, Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության հասարակության հետ կապերի ղեկավար Բեքա Բարամիձեն Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ այս տարվա ապիլից կսկսվեն վերականգման աշխատանքները։ Սայան կորոնավիրուսի պատչառով դրանք այս տարի դեռ չեն էլ մեկնարկել։
Ըստ Բեքա Բարամիձեի, Ախալքալաքի բերդը կվերականգնվի առաջիկա 2021 թվականին:
«Մենք նախատեսում էինք վերականգնումը սկսել արդեն այս տարի, բայց երկրում ստեղծված իրավիճակի պատճառով մենք չկարողացանք», - ասել է Բեքա Բարամիձեն:
Նրա խոսքով, վերականգնման աշխատանքները կսկսվեն 2021 թվականից, մասնավորապես, երբ և որ ամսին, նա դեռ չի կարող ասել:
Ինչ վերաբերում է բերդի տարածքում կովերի արածեցմանը, Բարամիձեն ասաց, որ դրանով պետք է զբաղվեն տեղի իշխանությունները: Նրանք պետք է ցանկապատեն բերդի տարածքը, որպեսզի հնարավորության սահմաններում տարածքի վրա արտաքին ազդեցություն չլինի, և առնվազն պահպանվի այն, ինչ մնացել էր վերականգնումից առաջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան