Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների քանակը գերազանցել է 6 մլն-ը
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների քանակը գերազանցել է 6 միլիոնը: Worldometers պորտալի վերոհիշյալ տվյալը փոխանցում է «Լենտա.ռու»-ն:
Ըստ պորտալի, աշխարհում մայիսի 30-ի, ժամը 02.10-ի դրությամբ, վարակվել է 6,020,712 մարդ: Համաճարակի ժամանակ մահացել է 366.295 մարդ, բուժվել է 2,65 միլիոնը:
Վարակվածության 2.999.117 դեպքը շարունակում է մնալ ակտիվ: Դրանցից 2,945,400 (98 տոկոս) մարդիկ գտնվում են միջին ծանրության վիճակում, 53,717-ը (2 տոկոս) ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում: Վարակվածների քանակով առաջին տեղում շարունակում են մնալ ԱՄՆ-ը (1 792 295), որին հաջորդում են Բրազիլիան (465 166), ապա Ռուսաստանը (387 623):
Իսկ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն, միայն վարակվածների թիվը մոտենում է վեց միլիոնի, և այս պահին կազմում է 5,916,464:
Մայիսի 29-ին հաղորդվել էր, որ մայիսի 23-29-ի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված մահացածների թվով Շվեդիան գերեզանցել է բոլոր երկրներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան