Համերգ՝ Կոմիտաս-150
Կամերային երաժշտության ազգային կենտրոնն այսօր իր էջով կներկայացնի Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրած Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան:
«Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, լիաթոք շնչում եմ Հայաստանի օդը։ Նրա լեռների, ձորերի, հովիտների գեղեցկությունը անդիմադրելիորեն կլանում է ինձ։
Երբ լսում եմ Կոմիտաս, ծարաված ճամփորդի պես աղբյուր եմ տեսնում՝ նման այն հազարավոր աղբյուրների, որ սփռված են իմ հին, սքանչելի երկրի վրա: Ես պապակ շուրթերով խմում եմ ու չեմ հագենում այդ մաքուր, զուլալ ակունքից: Ինչքա՜ն անաղարտություն, մաքրություն, անմեղություն ու պոեզիա կա նրա մեջ»,- ասել է հանրահայտ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ մեծագույն երգահան Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանը նշվել է 2019 թվականին։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի պետական կամերային երգչախումը Հարության տոնին կներկայացնի հատվածներ Կոմիտասի Բեռլինյան պատարագից
- Երևանի պետական կամերային երգչախումբն առաջին անգամ ամբողջությամբ կկատարի Կոմիտասի «Բեռլինյան պատարագ»-ը
- Տպագրվել են Կոմիտասի գերմաներենով գրված 9 երգերի և մեկ դաշնամուրային ստեղծագործության նոտաները
- ՄԱԿ-ում հնչեց Կոմիտասի երաժշտությունն ու բարձրացվեց Հայոց ցեղասպանության հարցը
- Մարվել է նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային
- Վաշինգտոնում կայացել է Կոմիտասին նվիրված համերգ
- Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առթիվ Ստամբուլում համերգ կկազմակերպվի