Netflix-ը ձեռք է բերում պատմական կինոթատրոն
Netflix սթրիմինգային ծառայությունն ավարտել է հոլիվուդյան պատմական Egyptian Theatre թատրոնի ձեռք բերման իրավաբանական գործընթացները։ kinonews.ru կայքը, հղում անելով Variety-ին,գրում է, որ կատարվել են վերջնական գործարքներ, այն գումարը, որը վճարել է ընկերությունը գնման համար, չի նշվում։
«Եգիպտական թատրոնը» հոլիվուդյան պատմության անհավանական մասն է։ Netflix Films-ի ղեկավարն ասել է, որ իրենց համար մեծ պատիվ է համագործակցել Ամերիկյան սինեմատիկայի հետ` կինոյի ժառանգությունը պահպանելու համար և շարունակում է հեռուստադիտողներին հնարավորություն ընձեռել օգտվել կինոյի գլուխգործոցներից:
«Մենք ակնկալում ենք նոր ծրագրի քաղաքականության իրականացումը և ակնկալում ենք, որ դա օգուտ կբերի ինչպես կինո սիրողներին, այնպես էլ հասարակությանը ՝ որպես ամբողջություն», - ասել է նա։
«Egyptian Theatre»-ը Միացյալ Նահանգների ամենահին կինոթատրոններից մեկն է, որը բացվել է 1922-ին։ 1992 թվականին այն փակվել էր, այնուհետև Ամերիկյան սինեմատիկան գնել է քաղաքից ընդամենը մեկ դոլարով պայմանով, որ վերականգնվելու է նախնական շքեղությամբ։ Կինոթատրոնը նորից բացվել էր 1998 թվականի վերանորոգումից հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա