Պենտագոնը ռազմական ոստիկանություն կուղարկի Միննեապոլիս
Պենտագոնը բանակին հրամայել է ամերիկյան ռազմական ոստիկանության ստորաբաժանումները բերել մարտական վիճակի՝ Միննեապոլիսում տեղակայելու համար: Հայտնում է «Associated Press»-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին:
Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ-Բրագի և Նյու Յորքի Ֆորտ-Դրամայի զինվորներին հրահանգվել է չորս ժամվա ընթացքում պատրաստ լինել տեղփոխման: «Associated Press»-ի այս տեղեկությունը փոխնացում է «ՌԻԱ նովոստի»-ին:
Ոստիկանների գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո անկարգություններ են սկսվել Միննեապոլիսում և մի շարք այլ քաղաքներում: Համացանցում հայտնվել են տեսանյութեր, որոնցում երևում է, որ ոստիկանները ձեռնաշղթաներ են անցկացրել Ֆլոյդին, գցել գետնին և երեք հոգով ընկել նրա վրա, որոնցից մեկը ծնկով սեղմել է նրա պարանոցը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ֆլոյդը մի քանի անգամ ասում, որ չի կարողանում շնչել, հետո հանդարտվում է: Ֆլոյդը մահացել է ինտենսիվ թերապիայի բաժնում: Անկարգությունների սկսվելուց հետո չորս ոստիկան ազատվել է աշխատանքից, նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել անզգույշ սպանություն կատարելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան