Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը մոտեցել է 400 հազարի
Օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն աճել է 8 952-ով՝ հասնելով 396 575-ի: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին շաբաթ օրը հաղորդել են Վարակների տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Ապաքինվածների քանակը զգալիորեն ավելի արագ է աճում` անցած օրվա ընթացքում ավելի քան 5,1%-ով: Ռուսաստանում ախտորոշվել է ևս 8,212 հիվանդ, որոնց մոտ եղել է կորոնավիրուս: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 167 469 մարդ, կամ՝ բոլոր վարակվածների 42.2%-ը:
Ըստ շտաբի տվյալների, կորոնավիրուսի պատճառով մեկ օրում մահացել է 181 մարդ: Սա նկատելիորեն պակաս է, քան ուրբաթ օրը, երբ տեղեկացվեց 232 մահվան դեպքի մասին, որը բռնկումից ի վեր ամենաբարձրն էր երկրում: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 4555-ի:
Ռուսաստանում մահացության պայմանական մակարդակը շարունակում է դանդաղ աճել և շաբաթ օրը հասել է 1,15% -ի: Համեմատության համար նշվում է, որ երկուշաբթի այն կազմել է 1.03%:
Այնուամենայնիվ, երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացությունը մնում է շատ ցածր, քան համաշխարհային միջին ցուցանիշը, որը, ըստ ՏԱՍՍ-ի հաշվակների, գերազանցում է 6%-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին