ԱՄՆ-ը խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ. Թրամփ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրաժարվել է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, և Վաշինգտոնը խզում է կազմակերպության հետ իր բոլոր կապերը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ուրբաթ օրը նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Քանի որ նրանք չկարողացան իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, մենք այսօր խզում ենք մեր հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և մեր ֆինանսական ռեսուրսներն ուղղում առողջության պահպանության ոլորտում աշխարհում այլ հրատապ խնդիրների»,- ասել է նա Սպիտակ տանն ունեցած ելույթի ընթացքում:
Նա շեշտել է, որ մինչ ԱՄՆ-ը ներկայացնում էր ԱՀԿ-ի մանրամասն բարեփոխման պլանը, կազմակերպությունից հրաժարվեցին ընդառաջել:
Թրամփը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը նախկինում ԱՀԿ-ին հատկացրել էր մոտավորապես 450 միլիոն դոլար, իսկ Չինաստանը՝ 40 միլիոն դոլար:
Ապրիլին Թրամփը հայտարարեց, որ իր վարչակազմը ժամանակավորապես դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը, մինչև Վաշինգտոնում ուսումնասիրեն, թե ինչպես է ԱՀԿ-ն արձագանքել ճգնաժամին: ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ին անվանել է «չինամետ»:
Ավելի ուշ Թրամփը նամակ էր հրապարակել ուղղված ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսոսին, որում նա նախազգուշացրել էր այն միջոցառումների մասին, որոնք կկիրառվեն այն դեպքում, եթե կազմակերպությունը 30 օրվա ընթացքում իր աշխատանքում զգալի բարելավումներ կատարելու պարտավորություն չվերցնի:
Նախագահն իր նամակում մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել այն մասին, որ ԱՀԿ-ն անտեսել է կորոնավիրուսի համաճարակի մասին նախազգուշացնող տարբեր ազդակները և քննադատել Չինաստանի վերաբերյալ իր դիրքորոշումը:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը Չինաստանին և ԱՀԿ-ին մեղադրել է կորոնավիրուսը տարածելու մեջ
- ԱՀԿ-ն նախազգուշացրել է COVID-19- ի երկրորդ ալիքի հավանականության մասին
- ԱՄՆ-ը վերջնագիրը է ներկայացրել ԱՀԿ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին