Հատուկ չվերթով Հայաստան է վերադարձել Հնդկաստանում գտնվող ՀՀ 23 քաղաքացի
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել Հնդկաստանում գտնվող Հայաստանի 23 քաղաքացիներ, իսկ Հայաստանից Հնդկաստան են տեղափոխվել Հայաստանում գտնվող 130 հնդիկ ուսանողներ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում Հնդկաստանի գործընկերներին՝ ցուցաբերած աջակցության համար:
Հարակից հրապարակումներ`
- «Արմենիա»-ն նախատեսում է Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ իրականացնել
- Իրականացվելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ
- Երկրորդ հատուկ չվերթը՝ Չինաստանից
- ԱՄՆ-ից 35 հայաստանցի դպրոցական հատուկ չվերթով կգան Վրաստան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան