Հունիսի 1-ից կմեկնարկի առաջին դասարանցիների առցանց գրանցումը
Հունիսի 1-ից կմեկնարկի առաջին դասարանցիների գրանցումն՝ առցանց։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մեկից տասը կլինեն այն առաջին դասարանցիների համար, որոնք տվյալ դպրոցում ունեն սովորող եղբայր, քույր կամ աշխատող ծնող։ Իսկ տասից հետո՝ մնացած բոլորի համար։ 2014 թվականին ծնված բոլոր աշակերտները սեպտեմբերի 1-ից պիտի գնան դպրոց», - ասաց նախարարը։
Ա. Հարությունյանի խոսքով, գրառումներ է տեսել, որ ծնողները չեն ցանկանում գրանցել իրենց երեխաներին դպրոց գնալու համար, քանի որ հստակ չգիտեն՝ սեպտեմբերի 1-ից դասեր կլինե՞ն, թե՝ ոչ։
«Եկեք ձեր երեխաներին գրանցեք, հետո կտեսնենք, ամեն ինչ անենք, որ դասերը սեպտեմբերից բնականոն լինեն։ Իմացեք, որ ծնողների համար էլ կա պատասխանատվություն, եթե երեխաները արհեստականորեն դուրս են մնում ուսումնական պրոցեսից»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նախարար. Որոշակի իրավիճակներում առնվազն տարրական դասարանների դասերը պետք է ապահովել
- Բացվել է առաջին դասարան ընդունվող երեխաների հայտագրման համակարգում տվյալների ստուգման հնարավորություն