«Հրապարակ». Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա, օրակարգում է նաև Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը
«Հրապարակ» թերթը գրում է.
««Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. նկատեցի՞ք՝ նախորդ բրիֆինգին ներկա չէր, ոստիկանապետն էր, ինչն առաջին հայացքից նորմալ է, սակայն այդպես դանդաղ հալեցնելու են նրան, կորոնավիրուսի դեմ պայքարի պատասխանատվությունը դնեն վրան։
Օրակարգում է նաև Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը, բայց եթե Ավինյանին փոխարինող մի քանի թեկնածու կա, Թորոսյանի դեպքում բարդ է․ նա մի շարք միջազգային կազմակերպությունների «տղա» է»,- ասաց իմքայլականը:
Ավինյանին փոխարինողներն ովքե՞ր են` իրո՞ք Արայիկ Հարությունյանը կա ցանկում։ «Չէ, «Իմ քայլի» կուլիսներում նախընտրելի բարտեր էին նախապատրաստում․ Արայիկը՝ փոխվարչապետ, Մխիթար Հայրապետյանը` ԿԳՄՍ նախարար։ Փաշինյանը Մխիթարին ասել է` տեղափոխելու եմ գործադիր-նախարար. շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը գցեցին-բռնեցին, գտան` չի քաշի։ Բոլոր դեպքերում, հուլիսին կլինեն կադրային տեղաշարժեր թե՛ խորհրդարանում, թե՛ գործադիրում»:
«Նիկոլի սև ցուցակում» եղած պատգամավորներից ոչ մեկը չի պատրաստվում մանդատը վայր դնել, հակառակը՝ ակտիվ բանակցում են թե՛ թիմակիցների, թե՛ այլ ուժերի հետ, փորձում են անկախների կոնգլոմերատ (ֆրակցիա չեն կարող ստեղծել) ձևավորել։
«Չեն հասցնի, շատերի «դոսյեներն» արդեն պատրաստ են․ Վարազդատի հոր հյուրանոցի պատմությունը, նա նաև Հրանուշ Հակոբյանի զարմիկն է, Շիրակ Թորոսյանի հայտնի կապերը ՀՀԿ-ի հետ, հեռախոսազրույցները, իր հայրենակցական միության հետ խնդիրները, Սոֆյայի` փոխմարզպետ եղած ժամանակ` ուսուցիչների նշանակման հարցեր են նայում, Անուշ Բեղլոյանը Սերժենց ՊՈԱԿ-ի աշխատակից է եղել, Ենգիբարյան Վիկտորը Սերժ Սարգսյանի ու Վիգեն Սարգսյանի լոբբիստն էր։ Փազլը հավաքվում է»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում