Հունաստանը հունիսի 15-ից 29 երկրից զբոսաշրջիկ կընդունի
Հունիսի 15-ից Հունաստանը վերսկսում է միջազգային թռիչքներն աշխարհի 29 երկրից, Ռուսաստանը դեռ այդ ցանկում չկա: Ըստ «Ինտերֆաքս»-ի, ուրբաթ օրը այդ լուրը հաղորդել է «Կատիմերինի» թերթը:
Մասնավորապես, մոտ ժամանականերս Հունաստան կարող են այցելել Ալբանիայի, Ավստրալիայի, Ավստրիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Դանիայի, Շվեյցարիայի, Էստոնիայի, Ճապոնիայի, Իսրայելի, Չինաստանի, Խորվաթիայի, Կիպրոսի, Լատվիայի, Լիբանանի, Լիտվայի, Մալթայի, Չեռնոգորիայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Հարավային Կորեայի, Հունգարիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեխիայի և Ֆինլանդիայի քաղաքացիները:
Հունաստանի օդանավակայանում ընտրանքի սկզբունքով այդ երկրներից ժամանած զբոսաշրջիկների մոտ կստուգվի կորոնավիրուսի առկայությունը:
Երկրների այս ցանկը փոփոխության կենթարկվի՝ կախված տվյալ երկրի համաճարակաբանական իրավիճակից: Սպասվում է, որ ցանկը կընդլայնվի մինչև հուլիսի 1-ը:
Միջազգային թռիչքները կիրականացվեն Աթենքի և Սալոնիկի օդանավակայաններից:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստան մեկնելու համար զբոսաշրջիկները ստիպված կլինեն անցնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ
- Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների
- Վենետիկը ցանկանում է վերանայել զբոսաշրջության քաղաքականությունը
- Հունիսի վերջին Իսպանիան կարող է սկսել զբոսաշրջիկներ ընդունել
- Բալին կարող է զբոսաշրջիկների համար բացվել հոկտեմբերին
- Եվրոպայում զբոսաշրջությունը կվերականգնվի այս ամառ՝ չնայած վարակի տարածմանը