Փաշինյան. Համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում
Կորոնավիրուսով վարակման դրական դեպքերի թիվը վերջին օրը նվազել է 209-ով, բայց դրանից համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում։ Պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ նախորդ օրը գրանցվել է 251 դրական դեպք, այս ընթացքում էլի ունեցել են նման նվազում. մայիսի 25-ին՝ 452 դեպքից հետո մայիսի 26-ին ունեցել են 289 դեպք, հետո դեպքերն էլի աճել են։
«Նկատի ունեմ մենք պետք է շարունակենք դիտարկել իրավիճակը՝ համոզվելու համար, թե արդյոք այսօրվա նվազումը որևէ բովանդակային բան փոխել է մեր իրավիճակում, թե ոչ»,- նշեց վարչապետը։
Ն. Փաշինյանի խոսքով, հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը շարունակում է մնալ անհրաժեշտություն, և առաջիկա մեկ տարվա ընթացքում էլ այդպես է լինելու։
«Այն, որ չեն պահում կանոնները պաշտաճ մակարդակի, վկայում է այն, որ ոստիկանությունը երեք օրում մոտ 1300 արձանագրություն է կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ, որոնք վերաբերում են դիմակ կրելու կանոնները խախտելու հանգամանքներին։ Տեսչական մարմինները մոտ 87 կազմակեպության գործունեությունը դադարեցնելու առաջարկություն են ներկայացրել պարետատանը, դրանց գործունեությունը դադարեցվել է»,- ասաց նա։
Ն. Փաշինյանի խոսքով, տուգանքների համատեքստում քննարկվում էր, թե ինչու պետք է նույն ընտանիքի անդամները մեքենայում դիմակ չկրելու համար տուգանվեն։
Նա նշեց, որ պարետատան որոշմամբ, ավտոմեքենային տրվել է փակ տարածքի կարգավիճակ, ինչպես, օրինակ, սուպերմարկետը, հասարակական տրանսպորտը։
Հարակից հրապարակումներ`
- 30.05.2020. Կորոնավիրուսի վարակի հայտնաբերման 251 նոր դեպք, մահացել են 10-ը
- 95%-ով զբաղված են վերակենդանացման բաժանմունքի մահճակալները. Արման Հովակիմյան
- 29.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
- Չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ առողջ երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով.Թորոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին