Թևանյան. Ալիևը մայիսի 28–ին հերթական անգամ ցույց տվեց իր «կառուցողականությունը»
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում «Ալիևը Փաշինյանին ներկայացրեց իր «կառուցողականությունը» և Ադրբեջանի ժողովրդի բավարարման գինը» վերնագրով գրառում է արել.
«Նիկոլ Փաշինյանն Արցախի թեմայով մի շարք հայտարարություններ է արել։ Նա ասել է, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին։
Փաշինյանի կինը պարբերաբար հանդես է գալիս խաղաղասիրական նախաձեռնություններով (իշխող զույգն իր խաղաղասիրությամբ ու նախաձեռնողականությամբ հիշեցնում է Միխայիլ Գորբաչովին ու Ռաիսա Մաքսիմովնային․ հուսանք, որ ՀՀ–ն ու Արցախը ԽՍՀՄ ճակատագրին չեն արժանանա)։
Փաշինյանը մշտապես ընդգծված դրական է արտահայտվում Ալիևի մասին ու նշում, որ իր կարծիքով Ադրբեջանի ղեկավարը կառուցողական է տրամադրված և հակված է խնդրի լուծմանը։
Հիշեցնեմ նաև, որ Փաշինյանն, ըստ էության, հաստատել է, որ բանակցություններն ընթանում են տխրահռչակ փուլային տարբերակով։ Դա նշանակում է տարածքների վերադարձ՝ խոստման դիմաց։ Այլ կերպ ասած՝ հայկական կողմի կապիտուլյացիա։
Այս ամենի ֆոնին Ալիևը մայիսի 28-ին հերթական անգամ ցույց տվեց իր «կառուցողականությունը» և ասաց, թե ինչը կբավարարի ադրբեջանցիներին։ Ադրբեջանի ժողովրդի ընտրված ներկայացուցիչ Ալիևը հոխորտաց ոչ միայն Արցախը գրավել, այլ նաև Երևանը։
Նա հայտարարել է, որ 100 տարի առաջ ադրբեջանցիները սխալվել են՝ Երևանը թողնելով հայերին և այդ սխալը պետք է ուղղվի։
Ալիևի այս դիրքորոշո՞ւմը նկատի ուներ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ Ալիևը կառուցողական է, և որ հակամարտության լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահն՝ Ալիևին․ Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ
- Էրդողանն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան