ԱՀԿ-ն ասել է, թե որքան կտևեն կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման աշխատանքները
Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը կարող են ստեղծվել կես տարուց։ 360tv.ru-ի հաղորդմամբ, նման հայտարարություն է արել ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։ Դեղամիջոցը պետք է լինի արդյունավետ և միաժամանակ անվտանգ։
«Երբ պատվաստանյութը հայտնվի, այն պետք է հասանելի լինի ամբողջ աշխարհին։ Չպետք է լինի այնպես, ինչպես նախկինում էր, երբ պատվաստանյութը հասանելի էր միայն նրանց, ովքեր կարող էին դրա համար վճարել»,- ասել է Կլյուգեն։
Նրա խոսքով, մինչև պատվաստանյութի հայտնվելը անհրաժեշտ է պահպանել անվտանգության միջոցառումները, որպեսզի թույլ չտրվի կորոնավիրուսի տարածումը։
Ներկայումս ԱՀԿ-ն գրանցել է 124 թեկնածու-պատվաստանյութ, դրանցից 8-ը Ռուսաստանի տարբեր ինստիտուտներից են։ 10-ը դեղամիջոց գտնվում են գործողության՝ կլինիկական փորձարկման փուլում, մնացած 114-ի անվտանգ լինելը մարդու համար առայժմ ուսումնասիրվում է։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն հայտնել է, թե ինչից է կախված համաճարակի զարգացումը
- ԱՀԿ-ն կասեցնում է հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի փորձարկումները՝ COVID-19-ի բուժման համար
- ԱՀԿ-ն նախազգուշացրել է COVID-19- ի երկրորդ ալիքի հավանականության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան