ԱՄՆ-ում՝ խռովությունների ժամանակ, ԱԱԾ սպա է սպանվել
Մայիսի 30-ին ԱՄՆ Անվտանգության դաշնային ծառայության սպա է սպանվել Կալիֆոռնիա նահանգի Օքլանդ քաղաքում, սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով տեղի ունեցած խռովության ընթացքում: «Լենտա. ռու»-ի տվյալներով, այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության աղբյուրը:
Մահացածի գործընկերներից մեկը հրազենային վնասվածք է ստացել, բայց ողջ է մնացել:
Ներկայում բողոքի ցույցերին մասնակցում է առնվազը յոթ հազար մարդ: Ըստ ոստիկանության, նրանք զգալի վնաս են հասցրել քաղաքին: Տեղեկություններ կան վանդալիզմի, կողոպուտների, հրկիզման և իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակման մասին:
ԱՄՆ-ի Անվտանգության դաշնային ծառայությունը մի մարմին է, որը պաշտպանում է այն օբյեկտները, որոնք վարչակազմի սեփականություն հանդիսացող կամ Հասարակական ծառայությունների վարչության վարձակալած տարածքներում են:
«Associated Press»-ը նախկինում հայտնել էր, Պենտագոնի պաշտոնյաները կարգադրել են, որ ռազմական ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ նախապատրաստվեն առնվազն չորս ժամվա ընթացքում Միննեապոլիսում տեղակայելու համար: Համապատասխան հրամաններ են ստացել Հյուսիսային Կարոլինայի, Նյու Յորքի, Կոլորադոյի և Կանզասի նահանգներում տեղակայված զորքերը:
Տեղափոխման համար կնախապատրաստվի 800 հոգանոց զորախումբ:
Զանգվածային բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում էին ոստիկանության հետ բախումներով և անկարգություններով, սկսվել են մայիսի 26-ին Միննապոլիսում, իսկ ավելի ուշ ակցիաներ սկսվեցին նաև ԱՄՆ-ի այլ քաղաքներում: Անվտանգության սևամորթ աշխատակից Ջորջ Ֆլոյդի մահից հետո Մինեապոլիսի բնակիչները փողոց էին դուրս եկել ընդդեմ ոստիկանության ամենաթողության:
Հարակից հրապարակումներ`
- Պենտագոնը ռազմական ոստիկանություն կուղարկի Միննեապոլիս
- Մեկ մարդ մահացել է Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ