Ադրբեջանում COVID-19- ի դեպքերի թիվը հասել են 5246-ի
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5246-ի: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, օրվա ընթացքում հայտնաբերվել է 257 նոր դեպք, ապաքինվածների թիվը հասել է 3327-ի, վիրուսի զոհերի թիվն աճել է՝ հասնելով 61-ի:
«Մինչ օրս Ադրբեջանում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակվածության 5246 դեպք: 3327 մարդ բուժվել է, 61 մարդ մահացել է, 1858 մարդ շարունակում է բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում»,- ասվում է այդ երկրի շտաբի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կորոնավիրուսը հայտնաբերելու համար անցած ժամանակահատվածում կատարվել է 294.264 թեստավորում: