30.05.2020. Կորոնավիրուսի վարակի հայտնաբերման 251 նոր դեպք, մահացել են 10-ը
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 251 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 10 հիվանդ, որից երեքն, ըստ առողջապահության նախարարության՝ «այլ հիվանդություններից»։
Մեկ օրվա ընթացքում առողջացել է ընդամենը 20 մարդ։
Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Ըստ ԱՆ-ի՝ կա «մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 48 է»:
Այսպիսով՝ մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած, 175-ը` մահվան ելքով, որոնցից «48 կորոնավիրուսով հիվանդ մահացել է այլ հիվանդություններից»։
Հարակից հրապարակումներ`
- 95%-ով զբաղված են վերակենդանացման բաժանմունքի մահճակալները. Արման Հովակիմյան
- Մենք 1 մլն բնակչության հաշվով արդեն անցել ենք Իրանից և Ֆրանսիայից. Փաշինյան
- 29.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
- Չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ առողջ երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով.Թորոսյան
- 28.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 15 մահ է գրանցվել
- 53 պացիենտ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. Թորոսյան
- 27.05.2020. 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք