Աֆղանստանում գրանցվել է COVID-19 դեպքերի ռեկորդային աճ
Աֆղանստանի առողջապահության նախարարությունը գրանցել է երկրի համար կորոնավիրուսով վարակի հայտնաբերված դեպքերի ռեկորդային աճ՝ 866 հիվանդ: «The Guardian»-ի հապարակած տեղեկատվությունը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
Աֆղանստանում հիվանդության արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 14 525-ի:
Օրվա ընթացքում մահացել է երեք հիվանդ, մահացությունների թիվն աճել է՝ հասնելով 249-ի: Ապաքինվել է 1,303 մարդ:
«The Guardian»-ը նշում է, որ 24 ժամվա ընթացքում կատարված թեստերի 60%-ը կորոնավիրուսի առկայության դրական արդյունքներ են տվել: Իշխանությունները խոստացել են ավելացնել թեստավորման ծավալը: Վերջիններս արդեն թեստավորել են 37348 մարդու:
Քաբուլը համարվում է համաճարակի առումով առավել անապահովը` ունենալով ընդհանուր 5,775 դեպք: Բարդանում է իրավիճակը նաև Հերաթ նահանգում, որտեղ արձանագրվել է 2,461 դեպք:
Կորոնավիրուսն այստեղ գրանցվել է այն բանից հետո, երբ փետրվարին և մարտին հազարավոր աֆղան միգրանտներ առանց բժշկական զննում անցնելու կամ կարանտինի վերադարձել էին տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Իրանից և ցրվել ամբողջ Աֆղանստանում:
«The Guardian»-ը նաև հաղորդում է Կանդահար նահանգի անհանգստացնող իրավիճակի մասին, որտեղ ավելի քան երկու շաբաթ բնակչությունը չի թեստավորվել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան