Գախարիա. Չնայած տնտեսական ծանր իրավիճակին, հուլիսի 1-ից Վրաստանում կշարունակվի կենսաթոշակի բարձրացումը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, չնայած տնտեսական ծանր իրավիճակին, հուլիսի մեկից կշարունակվի կենսաթոշակի բարձրացումը:
«Վերջին տարիներին, առանձնապես այս տարի, թոշակառուների համար կենսաթոշակն ավելացել է 20 լարիով: Չնայած տնտեսական ծանր իրավիճակին, հուլիսի մեկից կշարունակվի կենսաթոշակի բարձրացումը: Բացի այդ, ինչպես գիտեք, մենք նախաձեռնությամբ դիմել ենք խորհրդարանին, որ գնաճի նկատմամբ պետք է իրականանա թոշակի մշտական ինդեքսավորում և 70 տարեկանից բարձր թոշակառուների համար դրան պետք է ավելանա նաև տնտեսական աճի 80 տոկոսը»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, հայտարարել է Գախարիան:
Նրա խոսքով, բոլորը քաջ գիտակցում են, որ դա բավական չէ:
«Ինձ համար ծայրահեղ ծանր է խոսել այս թեմաներով՝ մի պարզ պատճառով – բոլորս քաջ գիտակցում ենք, որ սա բավականից զգալիորեն քիչ է, առանձնապես այսօր, երբ մենք ճգնաժամի մեջ ենք: Քաջ գիտակցում ենք, որ բոլոր այս թվերի հետևում մեր քաղաքացիների առօրյան է, ծանր կյանքը: Պետք է հասկանանք, որ վերջին 7-8 տարիների ընթացքում մենք ձեռնարկեցինք կարևորագույն քայլեր՝ որպեսզի նվազեր աղքատության դինամիկան»,- հայտարարել է Գախարիան խորհրդարանում:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսի վարակի 11 նոր դեպք է հաստատվել
- Գամղրելիձե. Եթե Հայաստանն իրեն աջակցելու հարց բարձրացնի, համոզված եմ՝ Վրաստանը սիրով կընդունի այն
- Վրաստան մեկնելու համար զբոսաշրջիկները ստիպված կլինեն անցնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ
- Առաջիկա 10 օրերի ընթացքում Վրաստանում կբացվեն տուրիստական օբյեկտները, այնուհետ գիշերային ակումբները
- Վրաստանում կսուբսիսավորեն հիպոթեքային վարկերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին