
Թրամփը և Մերկելը վիճել են «Հյուսիսային հոսք 2»-ի պատճառով
«Հյուսիսային հոսք 2»-ի շուրջ տարաձայնությունները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բուռն քննարկումների պատճառ է դարձել: Ըստ «Լենտա.ռու»-ի, այդ մասին հայտնում է «Politico»-ն:
Ամերիկայի իշխանությունների անանուն ներկայացուցչի խոսքով, այս շաբաթվա սկզբին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում չեն համընկել նաև երկու երկրների ղեկավարների կարծիքները ՆԱՏՕ-ի և Չինաստանի հետ կապված հարցերում:
ԱՄՆ և Գերմանիայի պաշտոնական ներկայաչուցիչները չեն մեկնաբանել այս տեղեկությունը: