Թրամփը Չինաստանին և ԱՀԿ-ին մեղադրել է կորոնավիրուսը տարածելու մեջ
Ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել է, որ Չինաստանի իշխանությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է մեղադրվեն կորոնավիրուսի համաճարակի առաջացման մեջ:
«Աշխարհն այսօր տառապում է Չինաստանի կառավարության ոչ իրավաչափ գործողություններից: Չինաստանի կողմից Ուհանի վիրուսի մասին տեղեկատվության թաքցնելու փաստը, թույլ տվեց, որ վարակը տարածվի ամբողջ աշխարհում, հանգեցրեց համաշխարհային համաճարակի և հարյուր հազարավոր ամերիկացիների և աշխարհի ավելի քան մեկ միլիոն մարդկանց կյանք արժեցավ»,- Թրամփի խոսքը փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նա նա ասել է, որ Չինաստանը լիակատար վերահսկում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, չնայած տարեկան միայն 40 միլիոն է վճարում, մինչդեռ Միացյալ Նահանգները տարեկան վճարում է մոտ 450 միլիոն դոլար։
Թրամփը շեշտել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են պահպանել բաց և կառուցողական հարաբերություններ Չինաստանի հետ, բայց այդ հարաբերություններին հասնելու համար ամերիկացիներին անհրաժեշտ է պաշտպանել ազգային շահերը:
«Չինաստանն անընդհատ խախտում է մեզ և մյուս երկրներին տրված խոստումները»,- շեշտել է ԱՄՆ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան