Կենտրոնական Ասիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 20 հազարի
Կենտրոնական Ասիայի երկրներում COVID-19-ով վարակվածության դեպքերի թիվը անցած օրվա ընթացքում աճել է 683-ով և շաբաթ առավոտյան հասել է 19303-ի, հայտնում են Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի համապատասխան գերատեսչություններից:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, վարակվածների քանակը համապատասխանաբար կազմում են՝ Ղազախստանում`10 382, Ղրղզստանում` 1722, Ուզբեկստանում` 3513 և Տաջիկստանում` 3686 մարդ:
Վերոհիշյալ երկրներում վարակից բուժվելուց հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 311 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 10 667 մարդու:
Անցյալ օրվա ընթացքում Կենտրոնական Ասիայի երկրներում կորոնավիրուսով մահացության դեպքերի քանակը չի փոխվել՝ 114 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան