ԱՅԼՄԱՄՈՒԼ 13:24 30/05/2020 Հայաստան

Հայրս վաճառեց Մոսուլի մեր տունը, որ օգնի հայերին. Մարալ Տապաղեան

Մեծ Ներգաղթի ժամանակ Սփյուռքում դերակատարություն ունեցած  հայերի պատմությունները շատ են ու բազմազան: Նրանիցի մեկի՝ Խոսրով Տապաղեանի մասին պատմել է նրա դուրսը՝ ամերիկաբնակ Մարալ Տապաղեանը։ Այս մասին գրում է «Արևելքը»՝ ներկայացնելով պատմությունը. 

«Իմ հայրը ունեցած է Ցեղասպանութենէն փրկուած հայերուն բաժին ինկած բազում ճակատագրերէն մէկը: Ան՝ Խոսրով Տապաղեանը, ծնած է  Տիգրանակերտ՝  1909-ին, բայց հանգամանքներու բերումով անոր անձնագրին մէջ իբրեւ ծննդեան թուական նշուած է 1912-ը: Ցեղասպանութենէն ետք անոր ընտանիքը նախ գացած է Սուրիոյ Գամիշլի եւ Մարտինի շրջանները, իսկ յետոյ՝ Մոսուլ:

Հօրս հօր անունը Միհրան Տապաղեան էր, Տիգրանակերտի մաքսատան ղեկավարի պաշտօնը կը զբաղցնէր: 1915-ի ապրիլեան ցեղասպանութեան օրերուն օր մը գործի գացած է ու այլեւս անոր չեն տեսած Տիգրանակերտի մէջ… Հայրս, իր մայրը, մօրաքոյրը, վերջինիս ամուսինն ու քոյրը, ուրեմն հաստատուած են Մոսուլ: Հօրս  մօրաքոյրը զաւակ չէ ունեցած եւ հօրս որդեգրած է Մոսուլի մէջ,  հետեւաբար հայրս ապրած է իր մօրաքրոջ եւ անոր ամուսինին հետ, որոնք Մուսուլի մէջ հիմնած են գինիի առաջին գործարանը:

Յետոյ հօրս ուղարկած են Հալէպ, ուր ուսանած է Հալէպի Ամերիկեան քոլեճը, ստացած է երկրաչափութեան մասնագէտի վկայական: Մոսուլի մէջ ալ հայրս ամուսնացած է մօրս՝ Սիրանոյշ Ամիրեանի հետ: Մօրս մայրն ալ՝ Լուսընթագը, Էրզրում ծնած էր,  իսկ մօրական պապս՝ Դանիէլ Ամիրեանը, ծնած է Սղերդ:  Մօրական պապս երբ Մոսուլ գացած է, շէնք մը վերցուցած է եւ այն երիտասարդները, որոնք ջարդէն կը փրկուէին եւ Մոսուլ կու գային՝ առանց ծնողներու, որբ, բոլորին այդ շէնքին մէջ տեղ տուած է: Այդտեղ պահած է այդ երիտասարդները, մինչեւ ոտքի կանգնին, տեղ մը հասնին: Դանիէլ պապս հացատուն բացած է Մոսուլի մէջ եւ այդ եկամուտով պահած է այդ որբ հայերը: 

Գալով հօրս, ըսեմ, որ ան Մոսուլի մէջ կը դառնայ քաղաքի գլխաւոր երկրաչափը: 1947-ին երբ ներգաղթ կը կազմակերպուի դէպի Հայաստան, հայրս ներգաղթի յանձնախումբի անդամ կ'ըլլայ, շատերուն կ'օգնէ, որ երթան Հայաստան:  35-38 տարեկան էր հայրս այդ ժամանակ եւ ամէն ինչ կ'ընէր, որ դէպի հայրենիք գործը յաջողութեամբ պսակուի: Ան կը վաճառէ նոյնիսկ իր տունը ու կ'օգնէ բոլոր այն ընտանիքներուն, որոնք կը ներգաղթեն Հայաստան:

Ան շատ հայրենասէր, հայաստանասէր էր, Հայաստանի օգնութեան յանձնախումբին մէջ ալ դերակատարում ունեցած է: Երբ փոքր էի՝ կը յիշեմ, ամէն օր անպայման հայկական ռատիօ կը լսէր: Հայրս ոչ միայն սիրահարուած էր Հայաստանին, այլեւ  միշտ կը մտածէր, որ եթէ այս օտար երկիրներէն օր մը մեզի դուրս հանեն, մենք տեղ ունինք երթալու: Իսկապէս այդպէս է, եւ այս օրերուն նոյն միտքերը ես կ'ունենամ..

Այսպէս, հայրս ցաւօք սրտի վաճառեց իր տունն ու օգնեց Հայաստան գացողներուն: Ինչու կ'ըսեմ՝ ցաւօք սրտի, որովետեւ երբ հայրս օգնեց հայերուն ներգաղթել, ուրիշ հայեր գացին, առարկեցին, բողոքեցին, ըսին որ այդ մարդը կոմունիստ է, եւ հօրս պաշտօնազուրկ ըրին:

Միւս կողմէն ալ լաւ էր, որ հայրս երկրաչափի գործէն զրկուեցաւ այդ ժամանակ, քանի որ այլ առաջարկութիւններ ստացաւ: Քանի որ ան լաւ անգլերէն կը խօսէր՝ Հալէպի Ամերիկեան Քոլեճը ուսանած ըլլալու շնորհիւ, Գերմանիայէն ու Անգլիայէն շինարարական ընկերութիւններ հօրս լաւ գործեր առաջարկեցին, եւ հայրս այդ գործերուն շնորհիւ հարստացաւ:

Մայրս երբեմն կը պատմէր, որ շատ յուզուած է, նեղուած, որ հօրս գլխաւոր երկրաչափի պաշտօնէն հանած են, բայց փաստօրէն, այդ ամենալաւ բանն էր, որ պատահած էր իրեն: 1958-ին իսլամական մեծ յեղափոխութիւն եղաւ Մոսուլի մէջ. այդ օրերուն, կը պատկերացնէք, քանի մը անձիք մարդ բերին մեր տուն, որ հօրս վնասեն, եւ մենք 1960-ին փոխադրուեցանք Պաղտատ: Հայրս մինչեւ 1966 թուականը Պաղտատի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան շրջանային վարչութեան անդամ էր, իսկ 1970-71-ին՝ Պաղտատի ՀԲԸՄ ատենապետը: 

Այդ պաշտօնը անոր վարած տարիներուն շատ հայեր կու գային օգնութիւն խնդրելու՝ հիւանդի բուժման, ամուսնութեան եւ հազարումէկ հարցերով, հայրս միութեան գործերուն մէջ չէր մտցներ այդ խնդրանքները, իր գրպանէն կու տար: Շատ օգնած է: Երբ տուն կու գար, մայրս միշտ հօրս կատակով կ'ըսէր՝ լա՛ւ է, շապիկդ վրադ եկար տուն: Այդպիսի մարդ եղած է իմ հայրը, որ մահացած է 1993-ին: Ես 1969-ին արդէն դուրս եկած էի Իրաքէն, Անգլիա գացած էի՝ դոկտորական ուսումս շարունակելու՝ իմունոլոկիայի (ախտազերծութեան երեւոյթներու ուսումնասիրութիւն) գծով: Յետոյ ես ի հարկէ մօրս բերի Լոս Անճելոս՝ իմ մօտ:

Ես ամբողջ կեանքս կ'ապրիմ հօրս մասին յիշողութիւններով, ան մեծ դեր ունեցած է իմ մասնագիտութեան մէջ, քաջալերեր է, որ ես Իրաքի մէջ իմ չսիրած գործը՝ դեղագործի գործը ձգեմ եւ երթամ ու աւելի բարձր ուսում ստանամ, որովհետեւ ես այդպէս կ'ուզէի: Շատեր կը յիշեն Խոսրով Տապաղեանը, անոր ըրած գործերը, անոր յիշատակը միշտ վառ է»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am
15:39
Մհեր Սահակյանի մանդատը տրամադրվել է Արմինե Խերանյանին
ԿԸՀ որոշմամբ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրել։ Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է...
Աղբյուր` Panorama.am
15:33
Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}